Ծնվել է արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ հերոսաբար զոհված Արման Վիգենի Ազատյանի եղբայրը՝ Արմանը, այս մասին տեղեկացնում է Նաիրի համայնքի ֆեյսբուքյան էջը։
«Նաիրի համայնքի հարգելի՛ բնակիչներ,
Մեծ ուրախությամբ տեղեկացնում ենք, որ ծնվել է արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ հերոսաբար զոհված Արման Վիգենի Ազատյանի եղբայրը՝ Արմանը։
Ջերմ մաղթանքներով շնորհավորում ենք Ազատյանների ընտանիքին, իսկ փոքրիկին առողջություն և, որ ամենակարևորն է, խաղաղ երկնքի տակ անհոգ մանկություն ենք մաղթում»,-ասվում է համայնքի տարածած հաղորդագրությունում։