Երևանի ընդհանուր իրավասության դատարանն հունիսի 30-ին հրապարակել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Ալրաղացի Լյովիկ» մականունով հայտնի Լևոն Սարգսյանի գործով դատավճիռը։ Դատարանը վերջինիս դատապարտեց 9 տարվա ազատազրկման։ Նա մեղավոր ճանաչվեց Մաքսային կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա 14 տարի առաջ կատարված ավազակային հարձակումը պատվիրելու և կազմակերպելու համար:
Նրա դստեր ամուսինը՝ Սուրեն Ղազարյանը, դատապարտվեց 8 տարվա ազատազրկման։ Դատարանը, կալանքի տակ գտնվելու ժամկետը հաշվի առնելով, վերջնական պատիժ նշանակեց 7 տարի 11 ամիս 26 օր ժամկետով ազատազրկումը։
Հիշեցնենք, որ Լևոն Սարգսյանը մեղադրվում է Մաքսային կոմիտեի նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա կատարված ավազակային հարձակումը պատվիրելու մեջ։ Ըստ մեղադրանքի՝ նախկին պատգամավորը մասնակցելով ՀՀ քաղաքացիներ Արա Կարապետյանի եւ Արմեն Նիկողոսյանի ստեղծած հանցավոր համագործակցությանը, առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով պատվիրել եւ ղեկավարել է կազմակերպված խմբի կողմից 2008 թվականի հոտկեմբերի 27-ին ՀՀ ԿԱ մասքային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանին պատկանող, Երեւան քաղաքի Իսահակյան փողոցի թիվ 34 «բ» հասցեում գտնվող առանձնատան վրա ավազակային հարձակման կատարումը: Նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել 2018 թվականի հոկտեմբերից։ 2019-ի նոյեմբերին Սարգսյանը Մոսկվայում հայտնաբերվել եւ տեղափոխվել է Հայաստան։