Վահե Հակոբյանն ու Իշխան Սաղաթելյանը հետ կանչվեցին պաշտոններից. ԱԺ-ն հրապարակց քվեարկության արդյունքները

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին են ներկայացրել Ազգային ժողովի պատգամավոր Իշխան Սաղաթելյանին Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնից հետ կանչելու վերաբերյալ և Ազգային ժողովի պատգամավոր Վահե Հակոբյանի՝ որպես Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին ԱԺ որոշումների նախագծեր։

Խմբակցության նախաձեռնությամբ այսօր՝ հուլիսի 1-ին, Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան է մեկնարկել, որում քննարկվում են վերոնշյալ հարցերը։

«107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 66 պատգամավոր: Քվեատուփում առկա է եղել 66 քվեաթերթիկ, անվավեր քվեաթերթիկներ չեն եղել: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ Իշխան Սաղաթելյանին ԱԺ փոխխոսնակի պաշտոնից հետ կանչելու քվեարկությանը կողմ է քվեարկել 66 պատգամավոր: Վահե Հակոբյանին տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից ազատելու համար քվեարկել է 66 պատգամավոր»,-ասաց Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել