Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին են ներկայացրել Ազգային ժողովի պատգամավոր Իշխան Սաղաթելյանին Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնից հետ կանչելու վերաբերյալ և Ազգային ժողովի պատգամավոր Վահե Հակոբյանի՝ որպես Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին ԱԺ որոշումների նախագծեր։
Խմբակցության նախաձեռնությամբ այսօր՝ հուլիսի 1-ին, Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան է մեկնարկել, որում քննարկվում են վերոնշյալ հարցերը։
Նշենք, որ ընդդիմադիր պատգամավորները ներկա չեն նիստին։