Խորհրդարանը դատավորի թեկնածուներից ոչ մեկին չընտրեց

Խորհրդարանը հունիսի 30-ին գումարված արտահերթ նստաշրջանի ընթացքում քննարկել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար 2-րդ փուլով առաջադրված թեկնածուի ընտրության հարցը:

Հիշեցնենք, որ առաջին փուլի ժամանակ Ռուբիկ Մխիթարյանը ստացել էր 29 ձայն, իսկ Արթուր Սարգսյանը՝ 33 ձայն։

2-րդ փուլի ընտրության ժամանակ Մխիթարյանը ստացել է 40, Սարգսյանը՝ 15 ձայն։ Այսպիսով, ընտրության արդյունքներով թեկնածուներից ոչ մեկը չընտրվեց։ Ընտրվելու համար անհրաժեշտ է 65 ձայն։

Բարձրագույն դատական խորհուրդը 10-օրյա ժամկետում նոր թեկնածուներ պետք է առաջադրի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել