«Չեք զղջա»․ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրվեց Սեդա Սաֆարյանը

Կառավարության որոշմամբ՝ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրվել է փաստաբան Սեդա Սաֆարյանը։

Թեկնածուն Կառավարությունում շնորհակալություն հայտնեց հավատի և վստահության համար։

«Կարծում եմ՝ իմ անմիջական մասնակցությունը սահմանադրական արդարադատության իրականացմանը կստացվի, և դուք չեք զղջա ինձ այդ պաշտոնում թեկնածու առաջադրելու համար»,-նշեց Սաֆարյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ավելացրեց՝ չնայած ԱԺ-ում է ընտրությունը տեղի ունենալու, բայց Սաֆարյանի ընտրվելու վերաբերյալ քաղաքական որոշում կա արդեն։

«Քննարկումներ ենք ունեցել խորհրդարանական մեր գործընկերների հետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունում է քննարկվել հարցը և որոշում ընդունվել։ Քաղաքական որոշում է կայացվել, ինչը տրամաբանական է»,-նշեց նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել