Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ հունիսի 30-ին՝ ժամը 11:00-ին, Արագածոտնի մարզի Կոշ բնակավայրում անցկացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում և պատսպարում» թեմայով ուսումնավարժանք:
Հունիսի 30-ին՝ ժամը 13:00-ին, Արագածոտնի մարզի ՈՒջան բնակավայրում անցկացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում և պատսպարում» թեմայով ուսումնավարժանք:
Գործարկվելու են բնակավայրերի շչակները։
Նախարարությունից խնդրում են չանհանգստանալ։