Մամուլում տեղեկություն էր տարածվել, որ հանրապետության մարզերից մեկի ոստիկանության բաժնի պետը, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալը, նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետը ձերբակալվել են։
Հակակոռուպցիոն կոմիտեից Iravaban.net-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեցին։
«Ոստիկանության պաշտոնատար անձիք են ձերբակալվել, նրանց կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան»,-ասաց Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։