Վահագն Խաչատուրյանը՝ ՀՀ-ում ԱՄՆ առաջին դեսպանի մասին

Միացյալ Նահանգներն առաջիններից մեկն էր, որ 1991թ․ դեկտեմբերի 25-ին ճանաչեց Հայաստանի անկախությունը: Այս մասին գրել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը։

«Այն առաջինն էր, որ բացեց իր դեսպանությունը Երևանում, և որպես գործընկեր ու բարեկամ հպարտորեն կանգնեց Հայաստանի կողքին հենց այդ առաջին օրերից, երբ նորանկախ պետության ու ժողովրդի առաջ աննախադեպ դժվարություններ ու մարտահրավերների էին ծառացած։ Հայաստանում ԱՄՆ առաջին դեսպանը Հարի Գիլմորն էր․ նա Երևան ժամանեց 1993թ․ մայիսին և անմիջապես Հայաստանի կառավարության ու ժողովրդին առաջարկեց որոշակի օգնություն, որի կարիքն իսկապես մեծ էր։

Դիտե՛ք այս կարճ տեսանյութը, որտեղ Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, որն այդ օրերին Երևանի քաղաքապետն էր, իր հիշողություններն է ներկայացնում այդ դժվարություններով լեցուն ժամանակաշրջանի վերաբերյալ ու նշում, թե ինչպես ինքն ու հայ ժողովուրդը ձեռք բերեցին իրական բարեկամ՝ ի դեմս դեսպան Գիլմորի»,-նշվում է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել