Երևանի քաղաքապետարանը խնդրում է նշված ժամերին փակ պահել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբների դռները

Հունիսի 29-ին՝ լուսադեմին՝ ժամը 05։00-08։00-ը, սրսկման աշխատանքներ կիրականացվեն Եկմալյան, Պուշկին և Փարպեցի փողոցներում։

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՊՈԱԿ-ից։

«Անվտանգության կանոնները պահպանելու նպատակով բնակիչներին խնդրում ենք նշված ժամերին փակ պահել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբների դռները»,-նշվում է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել