Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը որոշել է Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնից հեռացնել «Հայաստան» խմբակցությունը ներկայացնող Իշխան Սաղաթելյանին։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է իշխող խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:
«…իսկ Վահե Հակոբյանին՝ հեռացնել ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից»,-նշել է նա։
Հիշեցնենք՝ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր հայտարարել էր, որ ընդդիմության մանդատների հարցը իշխող քաղաքական ուժը կքննարկի առաջիկա օրերին։ Նա նշել էր, որ ներկա պահին կա երկու կարծիք` մի մասը համարում է, որ ընդդիմությունն արդեն ինքն իրեն զրկել է մանդատներից, երկրորդ կարծիքը, ըստ Սիմոնյանի, այն է, որ հարկավոր է մինչև վերջ «մաշեցնել» այն, ինչ ընդդիմությունն արդեն սկսել է։