Հարգելի գործընկերներ, ելնելով ինքնագլորների թեմայի շուրջ ԶԼՄ-ների հետաքրքրությունից՝ պաշտոնապես հայտարարում ենք, որ դրանց ներկրման, սպասարկման, կանոնակարգման և մյուս հարցերի հետ Երևանի քաղաքապետարանը որևէ առնչություն չունի: Այս մասին հայտնում է Երևանի լրատվության վարչության պետի տեղակալ Տարոն Գևորգյանը:
«Չունի նաև լծակ ու լիազորություն՝ թեմայի հետ կապված որևէ նախաձեռնություն դրսևորելու: Ինքնագլորները ներկրվել են մասնավոր ընկերությունների կողմից, հետևաբար ձեզ հուզող բոլոր խնդիրներով դիմեք իրենց կամ պետական համակարգի համապատասխան գերատեսչությանը»,-նշել է նա:
Ավելի վաղ «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցից հայտնել էին, որ էլեկտրական ինքնագլորներից տուժած շուրջ 40 քաղաքացի է տեղափոխվել Միքայելյան համալսարանական հիվանդանոց` միայն վերջին 3 ամսվա ընթացքում: