Կադաստրի կոմիտեի կողմից մշակվել և շրջանառության մեջ է դրվել ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այս մասին հայտնում են Կադաստրի կոմիտեից: Նախագծով նախատեսվում է.
ԱՅԼ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՄԱՍ ՁԵՌՔ ԲԵՐԱԾ ԱՆՁԸ ԿԱՐՈՂ Է ԱՅՆ ՄԻԱՎՈՐԵԼ ԻՐԵՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻՆ՝ ԱՌԱՆՑ ՆԱԽՕՐՈՔ ԴՐԱ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՌԱՆՁԻՆ ՀԱՍՑԵԻ և ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ:
Հասցե տրամադրելու մասին որոշում ներկայացնելու պահանջը վերացվում է, եթե այն գույքը, որին միավորվելու է առանձնացված մասը, արդեն իսկ հասցե ունի։
Նույն տրամաբանությամբ է կարգավորվում նաև անձին պատկանող հողամասը ընդլայնելու հարաբերությունները:
Արդյունքում պարզեցվում է անշարժ գույքի բաժանման և միավորման, ինչպես նաև ընդլայնման դեպքում իրավունքների պետական գրանցման ընթացակարգը, ինչը կնպաստի նաև քաղաքացիների նյութական ռեսուրսների և ժամանակի խնայողությանը: