Վրաստանը ԵՄ թեկնածուի կարգավիճակ կստանա․ ԵԽ պատգամավոր

Aliq.ge-ն հայտնում է, որ Եվրախորհրդարանի պատգամավոր Վիոլա ֆոն Կրամոնն արձագանքելով Եվրոպական խորհրդի որոշմանն ասել է, որ այժմ գնդակը Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության դաշտում է:

Կրամոնը հույս է հայտնել, որ 6 ամսից Վրաստանը կնշի իր թեկնածությունը։

«Ուկրաինան Եվրոպա է, Մոլդովան Եվրոպա է, Վրաստանը Եվրոպա է։ Եվրահանձնաժողովի և Եվրախորհրդարանի որոշումը՝ Ուկրաինային և Մոլդովային ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ, իսկ Վրաստանին՝ եվրոպական հեռանկար, փոխակերպում է մեր մայրցամաքը և երեք ազգերի կամքում ամրացնում պատմական արդարությունը»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Կրամոնը:

Կրամոնը նաև նշել է՝ թեկնածության կարգավիճակի համար Վրաստանի կառավարությունը պետք է սկսի կատարել իր պարտավորությունները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել