Ժողովուրդ այն, ինչ այս հրապարակում ձեզ հետ պայմանավորվել ենք, դրանից հետքայլ չկա: Այս մասին Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ասաց Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:
«Ուզում եմ ևսս մեկ անգամ հաստատել այն, ինչ-որ այս հրապարակում պայմանավորվել ենք: Մենք խորհրդարան վերադառնալու ենք բացառապես մեր օրակարգով. դա Արցախի ու Հայաստանի անվտանգության հարցերն են ու Նիկոլին հեռացնելու օրակարգը: Այն, ինչ իրենք այսօր բերում են խորհրդարան, դա հայ ժողովրդի՝ այսինքն մեր, օրակարգի հետ հատման կետեր չունի: Հայ ժողովրդի կենսական շահերը ապահովող օրակարգը ձևավոևվել է այս հրապարակում և մենք սպասարկելու ենք այն»,- ասաց նա:
«Դիմադրություն» շարժման անդամները քայլերթով շարժվեցին Բարձրագույն դատական խորհուրդ, որտեղ պետք է հայտարարություն հնչեցնեն: