Այդ ճանապարհի գործարկման դեպքում մեր կոմունիկացիաները, գազն ու էլեկտրաէներգիան մնալու են Ադրբեջանի տիրապետության տակ

Ուզում եմ անդրադառնալ Բերձորի ճանապարհին և այս շատ կարևոր խնդրին: Այս մասին այսօր՝ հունիսն 24-ին, «Դիմադրություն» շարժման հանրահավաքի ժամանակ ասաց Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:

«Նոյեմբերի 9-ի աղետալի փաստաթղթով կա Երևան- Գորիս- Ստեփանակերտ այլընտրանքային ճանապարհի հարց: Այս օրերին Ադրբեջանը իր տիրապետության տակ գտնվող տարածքներում շատ արագ իրականացնում է այդ ճանապարհի շինարարությունը: Այդ ճանապարհի գործարկման դեպքում մեր կոմունիկացիաները, գազ, էլեկտրանէներգիա մնալու են Ադրբեջանի տիրապետության տակ, որը բերելու է նոր խնդիրների: Գոյություն ունի նաև մեկ այլ մեծ խնդիր: Այս չարիքը թշնամու զորքերը մոտեցնելու է Հայաստանի սահմաններին: Մենք Տեղ գյուղի հատվածում ունենալու ենք նոր սահման, որը շատ լուրջ խնդիր է»,- ասաց նա:

Վերջինս նշեց, որ այս խնդրին ավելի մանրամասն կանդրադառնան հաջորդ հանրահավաքի ժամանակ  և հավելեց, որ ևս մեկ մեծ խնդիր կա:

«Նոյեմբերի 9-ի այդ չարաբաստիկ փաստաթղթի կետերը Ադրբեջանը չի իրականացրել՝ կոնկրետ գերիների վերադարձը: Այս պարագայում ինչու պետք է Հայաստանը շտապի ու կատարի այդ պայմանագրի մյուս կետերը, եթե Ադրբեջանը հավատարիմ չի այդ փաստաթղթի պայմանները:

Ու դեռ մարդիկ կան, որոնք հավատում են Նիկոլին: Ո՞նց եք կիսում այս դավաճանությունը: Արա, ո՞նց եք պատասխան տալու ձեր երեխեքին, թոռներին ու ծնողներին, այն զոհված տղաների շիրիմներին: Նիկոլը հանձնում է երկիրը, ուշքի եկեք: Ով Նիկոլ է պաշտպանում, ով Նիկոլի օրակարգն է սպասարկում, նա կիսում է այս դավաճանությունը ու ով ոնց ուզում է թող հասկանա»,- ասաց նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել