Մարտական ծառայության մեդալը շնորհվում է մարտական առաջադրանքների կատարմանը նպաստող հմուտ, նախաձեռնող, համարձակ գործողությունների, զորքերի մարտական պատրաստվածության ապահովման, երկրի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած ծառայությունների համար:
Մարտական ծառայության մեդալով պարգևատրվում են Հայաստանի Հանրապետության զինծառայողները, ինչպես նաև այլ անձինք:
Մարտական ծառայության մեդալով պարգևատրելու միջնորդությունը հարուցվում է Հայաստանի Հանրապետության նախարարությունների և պետական վարչությունների կողմից:
Մարտական ծառայության մեդալը կրում են կրծքի ձախ կողմում` Արիության մեդալից հետո: