Քրեական հետապնդում պետք է հարուցվի Գագիկ Ջհանգիրյանի նկատմամբ. Արամ Վարդևանյան

Իրավական տեսանկյույից կան մի քանի անհերքելի ելակետեր ԲԴԽ-Ջհանգիրյան ստեղծված իրավիճակի վերաբերյալ: ԱԺ պատգամավոր Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ունենալով մի շարք սուբյեկտիվ դիտարկումներ, սահմանափակվենք օբյեկտիվով.

1) Քրեական հետապնդում պետք է հարուցվի Գագիկ Ջհանգիրյանի նկատմամբ,

2) Գագիկ Ջհանգիրյանը չի կարող մասնակցել Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ կարգապահական վարույթի քննությանը, այդ թվում որոշում ընդունելու մասով: Հաշվի առնելով առաջին հանգամանքը, Ջհանգիրյանի լիազորությունները անխուսափելիորեն պետք է կասեցվեն և դա տարածվելու է բոլոր վարույթների վրա:

3) Դատական համակարգի հատկապես ԲԴԽ հեղինակությանը ու 2021 ընտրությունների լեգիտիմությանը հասցվել է անդառնալի վնաս»,-նշել է նա:

Հիշեցնենք, որ ԲԴԽ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանը ասուլիսի ժամանակ հրապարակեց իր և ներկայումս ԲԴԽ նախագահի լիազորությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի՝ 2021-ին տեղի ունեցած զրույցի ձայնագրությունը: Այն լսելուց հետո Վարդազարյանը մեկնաբանեց ձայնագրությունը՝ ասելով, որ իրեն Ջհանգիրյանը փորձում է համոզել հրաժարական ներկայացնել մինչև որոշակի ժամկետ, և այդ դեպքում իր նկատմամբ քրեական գործ չի հարուցվի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել