Մի խումբ երիտասարդներ ակցիա են իրականացրել ԲԴԽ-ի դիմաց

Մի խումբ երիտասարդներ այսօր՝ հունիսի 21-ին, ակցիա են իրականացրել Բարձրագույն դատական խորհրդի շենքի դիմաց: Վերջիններս ԲԴԽ-ի դիմաց միացրել են հունիսի 20-ին Ռուբեն Վարդազարյանի կողմից հրապարակված իր և Գագիկ Ջհանգիրյանի հետ հանդիպման ժամանակ արված գաղտնի ձայնագրությունից մի հատված:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ (լիազորությունները կասեցված) Ռուբեն Վարդազարյանը երեկ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հրապարակեց խորհրդի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի և խորհրդի անդամ Ստեփան Միքայելյանի հետ 2021թ. փետրվարի 20-ին իր ունեցած զրույցի ձայնագրությունը:

Նա նշեց, որ այն հրապարակելը իր կյանքում կայացրած ամենաբարդ որոշումներից մեկն է եղել, մինչև հիմա չի հրապարակել, որովհետև սպասել է, որ խորհուրդը ողջամիտ կգործի և ծայրահեղ քայլերի չի դիմի:

Ավելի վաղ Գլխավոր դատախազությունից հայտնել էին, որ ձայնագրությունն ուսումնասիրության նպատակով ուղարկվել է Քննչական կոմիտե:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել