Դոլարի փոխարժեքի ազդեցությունը՝ դիզելային վառելիքի և ալյուրի գների վրա

2022 թվականի հունվար և մայիս ամիսների ընթացքում 1 լիտր դիզելային վառելիքի ներմուծման ինվոյսային արժեքը բարձրացել է 52-57 տոկոսով։ Միևնույն ժամանակահատվածի ընթացքում դոլարի փոխարժեքը իջել է 4-6 տոկոսով, իսկ ապրանքի մանրածախ իրացման գինը բարձրացել է շուրջ 32.4 տոկոսով՝ 500 դրամից դառնալով 662 դրամ։

Այս մասին հայտնում են Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից:

2021 թվականի հունիս և 2022 թվականի մայիս ամիսների ընթացքում միևնույն ապրանքի ինվոյսային արժեքը բարձրացել է 72-76 տոկոսով։ Միևնույն ժամանակահատվածի ընթացքում դոլարի փոխարժեքը իջել է 6-8 տոկոսով, իսկ ապրանքի մանրածախ իրացման գինը բարձրացել է շուրջ 44.86 տոկոսով՝ 457 դրամից դառնալով 662 դրամ:

Դիզելային վառելիք
Ցուցանիշ 2022 թվականի հունվար և մայիս ամիսների ցուցանիշների համեմատություն 2021 թվականի հունիս և 2022 թվականի մայիս ամիսների ցուցանիշների համեմատություն
Ինվոյսային արժեք /USD/ 52-57% 72-76%
Դոլարի փոխարժեք -(4-6)% -(6-8)%
Մանրածախ իրացման գին 500 → 662 կամ 32.4% 457 → 662 կամ 44.86%

2022 թվականի հունվար և հունիս ամիսների ընթացքում ցորենի ներմուծման ինվոյսային արժեքը բարձրացել է 22-26 տոկոսով։ Միևնույն ժամանակահատվածի ընթացքում դոլարի փոխարժեքը իջել է 8-10 տոկոսով, իսկ 1 կիլոգրամ «Բաղրամյան» տեսակի ալյուրի մանրածախ իրացման գինը բարձրացել է շուրջ 8.8 տոկոսով՝ 285 դրամից դառնալով 310 դրամ։

2021 թվականի հունիս և 2022 թվականի հունիս ամիսների ընթացքում միևնույն ապրանքի ինվոյսային արժեքը բարձրացել է 72-76 տոկոսով։ Միևնույն ժամանակահատվածի ընթացքում դոլարի փոխարժեքը իջել է 6-8 տոկոս, իսկ ապրանքի մանրածախ իրացման գինը բարձրացել է շուրջ 44.86 տոկոսով՝ 457 դրամից դառնալով 662 դրամ:

«Բաղրամյան» տեսակի ալյուր
Ցուցանիշ 2022 թվականի հունվար և հունիս ամիսների ցուցանիշների համեմատություն 2021 թվականի հունիս և 2022 թվականի հունիս ամիսների ցուցանիշների համեմատություն
Ինվոյսային արժեք (ցորեն) /USD/ 22-26% -(20-23)%
Դոլարի փոխարժեք -(8-10)% -(10-13)%
Մանրածախ իրացման գին 285 → 310 կամ 8.77% 260 → 310 կամ 17-20%

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել