Բայդենը Ռուսաստանին մեղադրել է աշխարհում փախստականների թվի ռեկորդային աճի համար

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Ռուսաստանը պատասխանատու է աշխարհում փախստականների թվի ռեկորդային աճի համար՝ կապված Ուկրաինայի իրավիճակի հետ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

«ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալության տվյալներով՝ ավելի քան հարյուր միլիոն մարդ այժմ բռնի տեղահանված է, որը պատմական առավելագույնն է»,- ասել է Բայդենը։

Նշենք, որ Ռուսաստանը փետրվարի 24-ին ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դրա նպատակն անվանել է «մարդկանց պաշտպանությունը, ովքեր ութ տարի շարունակ ենթարկվել են Կիևի ռեժիմի կողմից բռնության և ցեղասպանությանը»:

Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ զինված ուժերը հարվածներ են հասցնում միայն ռազմական ենթակառուցվածքին և ուկրաինական զորքերին և մարտի 25-ի դրությամբ կատարել են առաջին փուլի հիմնական խնդիրները՝ զգալիորեն կրճատել են Ուկրաինայի մարտական ​​ներուժը։ Ռուսական ռազմական գերատեսչությունում գլխավոր նպատակը Դոնբասի ազատագրումն է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել