Վիրավորներից մեկը ԱԱԾ աշխատակից է. Արթուր Վանեցյանը՝ Արագածոտնի մարզում տեղի ունեցած միջադեպի մասին

Քիչ առաջ տեղեկացա Ապարանում տեղի ունեցած զարհուրելի դեպքի մասին, վիրավորներից մեկը ՀՀ ԱԱԾ ՍԶ աշխատակից է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:

«Քիչ առաջ տեղեկացա Ապարանում տեղի ունեցած զարհուրելի դեպքի մասին:

Այս պահին կա մեկ զոհված և վեց վիրավոր, որոնցից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է:

Վիրավորներից մեկը ՀՀ ԱԱԾ ՍԶ աշխատակից է:

Առողջություն եմ մաղթում բոլոր վիրավորներին, ցավակցությունս զոհվածի ընտանիքին:

Հ.Գ. ժողովրդին սև ու սպիտակի բաժանողներ գո՞հ եք»,- գրել է նա:

Միջադեպի մասին հայտարարություն է տարածել նաև ՀՀ ոստիկանությունը, որում նշվում է․ «Հունիսի 19-ին՝ ժամը 19.45-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Նիգավան գյուղում մի խումբ անձանց մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել։ Այդ ընթացքում հնչել է կրակոց, նախնական տվյալներով’ գործադրվել է որսորդական հրացան:

Տուժած վեց տղամարդիկ տեղափոխվել են տարբեր բժշկական կենտրոններ: Նրանցից մեկը մահացել է: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, որի շրջանակներում ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներ: Տեղեկացնում ենք, որ միջադեպը քաղաքական ենթատեքստ չի պարունակում, ավելին՝ պատճառը կենցաղային է: Դեպքին առավել մանրամասն կանդրադառնանք առաջիկայում»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել