Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Միհրան Խաչատրյանը հայտարարությամբ է հանդես եկել․
«Սիրելի քաղաքացիներ, ընկերներ, գործընկերներ,
Անչափ շնորհակալ եմ ջերմ խոսքերի և բարեմաղթանքների համար։ Դրանցից յուրաքանչյուրը արժեքավոր է և պարտավորեցնող։
Ոչ ոք միանձնյա և ինքնուրույն չի կարող լուծել այն բոլոր խնդիրները, որոնք ծառացել են մեր երկրի ավիացիայի առջև։ Բայց ես միանգամայն համոզված եմ, որ դրանք լուծելի են, և դրա համար բոլոր նախանշանները և հիմքերն առկա են։
Հավատացա՛ծ եղեք՝ միահամուռ ուժերով և քրտնաջան աշխատանքի շնորհիվ մենք կվերադարձնենք և կվերականգնենք հայկական ավիացիայի երբեմնի փառքը և բարձր հեղինակությունը»:
Հիշեցնենք, որ Խաչատրյանը քաղավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնին է նշանակվել վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 17-ին որոշմամբ։
Ավելի վաղ հայտնել էինք նաև, որ վարչապետի հունիսի 15-ի որոշմամբ Տաթևիկ Ռևազյանն ազատվել էր քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնից: Տաթևիկ Ռևազյանը հայտարարություն էր տարածել, որում նշել էր, որ ժամանակն է եկել հրաժեշտ տալու ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավարի պաշտոնին:
Միհրան Խաչատրյանի կենսագրությանը ծանոթացեք այստեղ։