Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հունիսի 14-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․
«Ղեկավարվելով Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի փետրվարի 12-ի «Երևան քաղաքի պատվավոր կոչումների և պարգևների մասին» N 604-Ն որոշման N 1 հավելվածի 5-րդ կետի 1.3 ենթակետով և 12.13, 12.16 կետերով.
1. «Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան համար 19 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ, կրթության բնագավառում ունեցած նշանակալի ձեռքբերումների համար «Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան հ.19 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ին պարգևատրել «Երևան» ոսկե հուշամեդալով»։