Վճարում չկատարած բաժանորդների էլեկտրամատակարարումը կդադարեցվի․ ՀԷՑ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը իր բաժանորդների տեղեկացնում է.

Համաձայն սպառված էլեկտրաէներգիայի արժեքի վճարման կարգի՝ մայիս ամսվա ընթացքում Ձեր կողմից սպառված էլեկտրաէներգիայի դիմաց վճարման ժամկետն ավարտվում է ս/թ հունիսի 18-ին:

Մինչև հունիսի 18-ը իրենց ծախսած էլեկտրաէներգիայի դիմաց չվճարելու կամ մասնակի վճարելու դեպքում ևս 3 օրվա ընթացքում վճարում չկատարելուց հետո հունիսի 21-ից այդ բաժանորդների էլեկտրամատակարարումը կդադարեցվի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել