Տասնչորս տարեկան չդարձած անչափահասի (փոքրահասակի) կնքած գործարքն առոչինչ է:
Այդ գործարքի նկատմամբ կիրառվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 307 հոդվածի 1-ին կետի երկրորդ և երրորդ պարբերությունների կանոնները:
Փոքրահասակի շահերից ելնելով` նրա կնքած գործարքը ծնողների, որդեգրողների կամ խնամակալի պահանջով դատարանով կարող է ճանաչվել վավեր, եթե այն կնքվել է ի շահ փոքրահասակի:
Նշված կանոնները չեն տարածվում փոքրահասակների կնքած կենցաղային մանր և այլ գործարքների վրա, որոնք նրանք իրավունք ունեն կնքել ինքնուրույն: