Արամ Թանանյանն ազատվեց ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդի պաշտոնից

Կառավարությունը հունիսի 17-ի նիստին որոշում ընդունեց Արամ Ալեքսանդրի Թանանյանին ազատել Ռուսաստանի Դաշնու­թյունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից մաքսային կցորդի պաշտոնից:

Հիշեցնենք, որ Թանանյան այս պաշտոնին նշանակվել էր 2020 թվականի հունվարի 30-ին։

Արամ Թանանյանը 2018 թվականից զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի խորհրդականի պաշտոնը:

  • Երկար տարիներ աշխատել է պետական կառավարման համակարգում՝ մասնավորապես զբաղեցրելով ղեկավար պաշտոններ Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմում (2010-2018թթ.),
  • Հայաստանի փրկարար ծառայությունում (2004-2010թթ.), ՀՀ արտակարգ իրավիճակների վարչությունում (1997-2004թթ.),
  • Ղեկավարել է նաև Մուրմանսկի մարզի Քաղաքացիական պաշտպանության շտաբի ճառագայթային – քիմիական լաբորատորիան (1986-1990թթ.), Կիրգիզական ՍՍՀ Քաղաքացիական պաշտպանության շտաբի Զանգվածային ոչնչացման զենքի կիրառման հետևանքների գնահատման խումբը,
  • 2007-2010թթ. Կենսաբանական ահաբեկչության դեմ պայքարի հարցերով ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի հետ ծավալված համագործակցության համակարգող,
  • 1997-2010թթ. ՀՀ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի խորհրդի նախագահ,
  • 1996-2010թթ. Ատոմային էներգիայի միջազգային գործակալության փորձագետ՝ ճառագայթային ահաբեկչության դեմ պայքարի և բնակչության պաշտպանության հարցերով,
  • 1994-2010թթ. Քիմիական զենքի արգելման և ոչնչացման կոնվենցիայի փորձագետ,
  • 2006թ. ԱՊՀ երկրների բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների հարցերով միջպետական խորհրդի նախագահ,
  • 1997-2010թթ. ԱՊՀ երկրների բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների հարցերով միջպետական խորհրդում Հայաստանի Հանրապետության լիազոր ներկայացուցիչ»,-նշվել է հիմնավորման մեջ։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել