Գևորգը ազատ կարձակվի, եթե հանկարծ որոշ անձինք մի նոր բան «չմտածեն»․ Բենիկ Գալստյան

Փաստաբան Բենիկ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Առաջին ատյանի դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արմեն Պողոսյանի մերժեց քննիչ Արմեն Խաչատրյանի՝ իմ պաշտպանյալ Գևորգ Մարկոսյանի նկատմամբ մայիսի 25-ին ընտրված կալանավորման ժամկետը երկարացնելու միջնորդությունը։

Գևորգը հունիսի 22-ին ազատ կարձակվի… եթե հանկարծ որոշ անձինք մի նոր բան «չմտածեն»։

Տարոսը բոլոր քաղաքական բանտարկյալներին։

Իհարկե չենք մոռանում, որ բոլոր քաղաքական հետապնդումների ճարտարապետներն ու կատարողները վաղ, թե ուշ պատասխանատվության են կանչվելու… ես և իմ ընկերները դրա մասին հոգ ենք տանելու»,- գրել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել