Մեր նորագույն պատմության ամենամեծ աղետի մեղավորին՝ Նիկոլ Փաշինյանին ձերբակալեք․ Արամ Վարդևանյան

Ընթանում է «Դիմադրություն» շարժման իրազեկման ակցիան։ Շարժման մասնակիցները քայլերթով հասան Հակակոռուպցիոն կոմիտեի շենքի մոտ, որտեղ մի պահ կանգ առան, որտեղ ԱԺ պատգամավոր Արամ Վարդևանյանը կոչով հանդես եկավ։

«Եթե այս մարմինը գործի օրենքի սահմաններում, ապա այն ոստիկանները, որոնք հունիսի 3-ին մարդ էին ծեծում հիմա բանտում կլինեին։

Բայց այս կառույցը չի գործում։ Ամոթ է, ժողովուրդ ջան։ Պատկերացրեք իշխանությունը ուր է հասել, որ այս կարևոր մարմնին ստիպում են տեսանյութի պայմաններում՝ որտեղ երևում է, թե ինչպես է ոստիկանը կնոջը ծեծում, ստիպում են որ չձերբակալեն և մեղադրանք չառաջադրեն ոստիկանին։ 44-օրյա պատերազմի՝ մեր նորագույն պատմության ամենամեծ աղետի մեղավորին՝ Նիկոլ Փաշինյանին ձերբակալեք»,- ասաց նա։

Նշենք, որ այս պահին շարժման մասնակիցները շարունակում են իրենց երթը դեպի Ֆրանսիայի հրապարակ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել