Որտե՞ղ պետք է կանգնի չզբաղեցված տաքսին

Տաքսի ավտոմոբիլների կանգառներում ուղևորների նստեցումը կատարվում է ընդհանուր հերթակարգով:

Չզբաղեցված տաքսին կարող է կանգնել և ուղևորի նստեցում կատարել ճանապարհափողոցային ցանցի թույլատրելի տեղերում, տաքսամոտորային կանգառների առկայության դեպքում` այդ կանգառներից 200 մետրից ոչ պակաս հեռավորության վրա:

Տաքսի ավտոմոբիլների կանգառներում տաքսուց մի քանի անձանց միաժամանակ օգտվելը թույլատրվում է հերթակարգի առաջին ուղևորի համաձայնության, իսկ շարժման մեջ գտնվող ազատ նստատեղերով տաքսուց օգտվելը` միայն տաքսու մեջ գտնվող ուղևորի (ուղևորների) համաձայնության դեպքում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել