Մեր պայքարը վրաններով չէ, որ որոշվում է․ Արամ Վարդևանյան

Մենք գնալու ենք մինչև վերջ, դրանում չկասկածեք․ այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

«Համոզված եմ, որ ձեր համառությունը և վճռականությունը տեղն է։ Ես շատ լավ հիշում եմ, որ մեր հայրենակիցներից շատերն իսկապես մտահոգ էին, բայց մենք հասանք նրան, որ Ֆրանսիայի հրապարակը դարձավ շարժման օջախներից մեկը։ Այն չէր կարող լինել միակ օջախը, քանի որ մեր պայքարն այստեղ վրաններ տեղադրելու համար չէ։ Մեր պայքարը յանուն Հայաստանի, հանուն Արցախի և ալիևներից վախեցող պաշտոնյաներ չլինելու համար է»,-ասաց նա։

Վարդևանյանի խոսքով՝ վրաններով չէ, որ որոշվում է իրենց պայքարը, իրենց պայքարը նահանջ չունի և նրանք հոգնել չունեն։

«Մեր պայքարը լինելու է մինչև հաղթանակ։ Այս իրավիճակի հետ համակերպում չի լինելու։ Հենց վաղվանից արդեն կտեսնեք ինչ մարտավարություն ունենք»,-ասաց պատգամավորը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել