Այս ցուցակը փոխանցեք նրանց, միգուցե տեղափոխվեն հարմար եղանակային պայմաններով այլ քաղաք. պատգամավոր

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Չեմ զլացել ու առանձնացրել եմ լավագույն կլիմայով մի քանի քաղաք, որտեղ հարմար կլիներ քաղաքական ակցիաներ անել, այլ կերպ ասած՝ «հայրենիք փրկել», քանի որ ամռանը շատ շոգ չէ, ձմռանը ցուրտ չէ.

Սիդնեյը լավագույն կլիմայական պայմաններով քաղաքներից է՝ +23 միջին տարեկան ջերմաստիճանով: Այստեղ ամառներն այնքան էլ շոգ չեն, իսկ ձմեռները՝ մեղմ:

Կունմինգ քաղաքը, անկախ սեզոնից, հայտնի է բարեխառն հաճելի եղանակով։ Ամառային սեզոնին այստեղ երբեք ջերմություն չկա, իսկ տարեկան միջին ջերմաստիճանը մոտավորապես +20 է: Ձմեռներն առավել հաճախ չոր և տաք են:

Մալագայում ձմռանը միջին ջերմաստիճանը մոտ +20 է, իսկ շոգ ամառային սեզոնին ջերմաստիճանը հասնում է +25-ի:

Մեդելինում ջերմաստիճանը +16 – +25 է։ Նույնիսկ անձրևների սեզոնին այստեղ ջերմաստիճանը գործնականում չի փոխվում։

Նիսում միջին ջերմաստիճանը մոտավորապես +24 է: Այստեղ հաճելի, չափավոր եղանակ է ողջ տարվա ընթացքում՝ չափավոր տեղումներ, արևոտ ամառներ և հոյակապ գարուններ։

Ասածս ինչ է. քանի որ մեր ընդդիմությունը ձմռանը բողոքում է ցրտից, հիմա էլ՝ շոգից, այսպիսով չստացված ակցիաները «գցում» եղանակի վրա, այս ցուցակը փոխանցեք նրանց, միգուցե տեղափոխվեն հարմար եղանակային պայմաններով այլ քաղաք:
Հ.Գ. ցուցակն ամբողջական չէ, հետաքրքրվածության դեպքում կարող եմ շարունակել»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել