Եղբայրը խոհանոցային դանակով փորձել է սպանել քրոջը

 Տ. Կ.-ն իրենց բնակարանում փորձել է սպանել քրոջը՝ թեթևաբարո կյանքով ապրելու համար:

Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:

Վերջինս 2021 թվականի դեկտեմբերի 20-ին ժամը 19:00-ի սահմաններում, առանց պարզաբանումներ պահանջելու, խոհանոցային դանակով հարվածներ է հասցրել անկողնում պառկած քրոջը, որից հետո աղջիկը ընկել է հատակին, իսկ Տ. Կ.-ն՝ չբավարարվելով կատարածից, շարունակել է հարվածներ հասցրել քրոջ մարմնի տարբեր հատվածներին:

Հարվածների հետևանքով քույրը ստացել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնասվածքներ:

Գործը դատարան է ստացվել 2022 թվականի հունիսի 7-ին և մակագրվել է Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուրեն Մնոյանին:

Տ. Կ.-ին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի առաջին մասով (Սպանության հանցափորձը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը):

Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանվորումը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել