Մահացել է Ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանը

Մահացել է Ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանը: Այս մասին հայտնում են Հանրային հեռուստաընկերությունից:

Ռաֆայել Արտյոմի Քոթանջյանը 1942 թվականին ծնվել է Թբիլիսիում։ 1946 թվականին տեղափոխվել է Երևան։

1960- 1964 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում։

1964-1966 թվականներին որպես դերասան և ռեժիսոր աշխատել է Զանգեզուրի Շիրվանզադեի անվան թատրոնում։

1966-1968 թվականներին եղել է «Արշալույս» երիտասարդական թատրոնի դերասան։

1968-1970 թվականներին հաճախել է հեռուստատեսային ռեժիսուրայի բարձրագույն կուրսերի Մոսկվայում։

1970-1993 թվականներին աշխատել է Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում՝ որպես դերասան և ռեժիսոր։

Նկարահանվել է բազմաթիվ տեղական և արտասահմանյան ֆիլմերում՝

  • «Քաոս»,
  • 1968 – «Ադամանդե ձեռքը» – ռեստորանի այցելու
  • 1972 – «Տղամարդիկ» – Լևոն
  • 1974 – Մաքսանենգություն – մաքսանենգ «Չեռնյավի»
  • 1974 – Բաղդասարը բաժանվում է կնոջից – Օգսեն
  • 1986 – «Օտար խաղեր» – «Գոլուբչիկ»
  • 1991 – Ձայն բարբառո
  • 1992 – Երեք սրտեր
  • 1992 – Երեք սրտեր – սենյոր Ալվարես Տորես
  • 1992 – Սանշայն Մենորի սպանություն – Ռոբերտ Հաստինգս
  • 1993 – Երեք սրտեր 2 – սենյոր Ալվարես Տորես
  • 1994 – Զվարճալի ուղևորություն
  • 1994 – «Ծովահենների թագավորությունը» և այլն:

2003 թվականին արժանացել է ՀՀ ժողովրդական արտիստի կոչմանը, ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի և ՀՀ Մովսես Խորենացու մեդալի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել