Երեքշաբթի Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրություն» շարժման հանրահավաքն է. Գեղամ Մանուկյան

Ազգային ժողովի պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երեքշաբթի Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրություն» շարժման հանրահավաքն է: Կոչս բոլոր ընկերներիս՝ ամեն մեկս պարտավորվենք. հավաքին ևս մեկ նոր հայրենակից հրավիրենք, բացատրենք, բերենք (համաձայն լինողները՝ + դրեք): Մեր ընտանիքը խոստանում է 3-ի փոխարեն 6 քաղաքացի կլինենք, դե տղաս բանտում է ու իր տեղը չեմ կարող խոստանալ, բայց կուրսեցիներն ու ընկերները միշտ ներկա են ու շնորհակալ եմ նրանցից զորակցության և քաղաքացիական դիրքորոշման համար»,- գրել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել