Իմ ամենամեծ քննադատները միտումնավոր բաց են թողել մի կարևոր կետ․ Տաթևիկ Ռևազյանը՝ ազգային ավիափոխադրողի մասին

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանն անդրադարձել է FlyArna ազգային ավիափոխադրողի առաջին թռիչքին։ Այս մասին

«Երազաքներն իրականանում են, երբ շատ ջանք ես գործադրում։ Չեմ հավատում, որ միտքը, որը ծնվել էր 2020 թվականին իմ մայրության արձակուրդի ընթացքում, այժմ իրականություն է: Հայաստանն այժմ ունի ազգային փոխադրող։ Հետաքրքիր է, սակայն, որ իմ` կոմիտեում նախագահության ընթացքում, ես հաճախ խիստ քննադատության էի ենթարկվում ազգային ավիաընկերություն չցանկանալու համար: Բայց իմ ամենամեծ քննադատները միտումնավոր բաց են թողել մի կարևոր կետ. ես չէի ցանկանում ուղղակի «ինչ որ» կամ «ևս մեկ» ավիաընկերություն։ Ես ուզում էի մրցունակ և անվտանգ ավիաընկերություն:

Ջերմ շնորհակալության խոսքերս բոլորին, ովքեր հավատացին աշխարհի ամենաանվտանգ և շահութաբեր ավիաընկերություններից մեկի know how – ն Հայաստան բերելու իմ գաղափարին:

Հաճելի թռիչք բոլորին»։

Հիշեցնենք, որ հունիսի 10-ին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում հայկական ազգային ավիափոխադրող Fly Arna ավիաընկերության գործունեության մեկնարկին նվիրված միջոցառում էր կազմակերպվել: Արարողությունը մեկնարկել է Շարժայի միջազգային օդանավակայանից Fly Arna-ի առաջին Airbus A320 օդանավի Հայաստան ժամանմամբ՝ իր հետ բերելով «Էյր Արաբիա» խմբի պատվիրակությանը։ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում օդանավին դիմավորել են արարողությամբ՝ ջրային կամարով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել