«Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանի նկատմամբ ներկայացված կալանքի միջնորդությունը մերժվել է։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է նրա պաշտպան Վահե Եփրիկյանը։
Հիշեցնենք, որ Վահե Եսայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-225-րդ (զանգվածային անկարգություններ կազմակերպելուն հանցակցության) հոդվածի 2-րդ մասով և 164-րդ հոդվածի (լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը) 1-ին մասով։