Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդը հայտարարություն է տարածել, որում նշվում է.
«Ռուսաստանի ԱԳՆ Սերգեյ Լավրովի՝ Երևան այցի կապակցությամբ ԱԺ Բևեռը կազմակերպում է բողոքի ակցիա՝ դատապարտելով Ռուսաստանի կայսերապաշտական քաղաքականությունը՝ հայտարարելով նրան անցանկալի անձ ՀՀ-ում։
Բոլորին հրավիրում ենք հունիսի 9-ին, ժամը 18:00 ին հավաքվել Գարեգին Նժդեհի արձանի մոտ, որտեղից երթով կշարժվենք դեպի Ռուսաստանի Դաշնության դեսպանատուն»,- նշված է հայտարարության մեջ։