Հաջորդ «հուժկու» ցույցը կարող է լինել օդերևութաբանական ծառայության մոտ՝ ի նշան բողոքի օր-օրի տաքացող եղանակի դեմ․ Արսեն Թորոսյան

Հետաքրքիր է՝ ինչ են կորցրել ժողովրդավարական արժեքներն ու մեխանիզմները մերժող, ատելության խոսքն ու բռնության քարոզն իրենց հիմնական գործիքը համարող, ըստ էության հակաժողովրդավար ուժերը մեր երկրում ժողովրդավարությանը աջակցող, այդ արժեքների ու մեխանիզմների ամրապնդմանը սատարող եվրոպական կառույցների մոտ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը։

«Կարծում եմ՝ ոչինչ։

Չլինի թե պարզապես քաղաքականապես ուժասպառ լինելով, փորձում են վերջին շնչով, վերջին լոգիստիկ անհարմարությունները պատճառել մայրաքաղաքի կենտրոնի բնակիչներին ու հյուրերին։

Այս տրամաբանությամբ հաջորդ «հուժկու» ցույցը կարող է լինել օդերևութաբանական ծառայության մոտ՝ ի նշան բողոքի օր-օրի տաքացող եղանակի դեմ, ինչի պատճառով առանց այն էլ քաղաքականապես հյուծված մեր գործընկերները «հանուն հայրենիքի» վտանգի տակ են դնում իրենց արդեն ոչ թե քաղաքական, այլ իրական առողջությունը։

Իհարկե դժվար է այդքան համարձակություն գտնելը և ընդունելով սեփական ձախողումը, ինքներդ ձեզ և ձեր հետևորդնեին ասել, որ ձեր հաշվարկը սխալ էր, քաղաքական միտքն ու ուժերը գերագնահատված, իսկ ՀՀ քաղաքացու քաղաքական միտքը՝ թերագնահատված։ Դժվար է, բայց ձեր դեպքում այլ «Ելք չկա»։

Պետք է ընդունել և զբաղվել սիրված գործով, ոչ թե քաղաքական ժամավաճառությամբ։ Վերջին տարիները ցույց տվեցին, որ վաստակավոր շինարար, իրավաբան, բժիշկ կամ թատերական գործիչ լինելը ձեզ ինքնաբերաբար լավ քաղաքական գործիչ չի դարձնում»,-գրել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել