Երևան քաղաքում՝ հունիսի 8-ին երեկոյան ժամերին, 9-13-ին գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-20մ/վրկ արագությամբ:
Հանրապետության տարածքում` հունիսի 7-ին կեսօրից հետո, 8-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, 9-12-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ: Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 7-9-ին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով:
