Վանեցյանը՝ Պռոշյան-Դեմիրճյան փողոցների հատման տարածքում տեղի ունեցած գործողությունների մասին

Իշխանությունները սարքել են մի վիճակ, որ ցուցարարների և ոստիկանների միջև իբր կա հակադրություն․ այս մասին այսօր՝ հունիսի 4-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ազգային ժողովի պատգամավոր, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը։

«Մենք ոստիկանների հետ որևէ խնդիր չունենք, ոտիկանները մեր քաղաքացիներն են, մեր հայերն են, բայց ոստիկանները մոտենում են ինձ և ասում են՝ պարոն Վանեցյան, ինչո՞ւ են ցուցարարները մեզ թուրք անվանում։ Ես ասում եմ՝ տղերք, բոլորի անունից ներողություն եմ խնդրում, բայց իրենք հիմա ձեզ են տեսնում, որպես Նիկոլի պաշտպան»,-ասաց Վանեցյանը։

Նա անդրադարձավ ոստիկանության կողմից հատուկ միջոց կիրառելուն և նշեց, որ առնվազն 10 րոպե առաջ պետք է հայտարարվեր, որ կա նման հրաման։

«Որևէ դեպքում արդարացնել ոստիկանության երեկվա գործողությունները՝ չի կարելի»,-ասաց պատգամավորը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել