Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ հունիսի 3-ին` ժամը 16:00-ին, գումարվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ։ Նիստի օրակարգում հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերություններն են. արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությունը «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններին է։
Ավելի ուշ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հայտարարեց, որ խորհրդարանական մեծամասնությունը նիստին չի մասնակցելու։
Այդպես էլ եղավ․ նիստին ներկայացել էր 33 պատգամավոր, այդ թվում՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։