Կառավարության գրավոր քվեարկության հարցերի մեջ է ներառվել Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու մասին նախագիծը։ Առաջարկվում է ԱԺ-ին առաջարկվում է հունիսի 9-ին գումարել արտահերթ նիստ սահմանված օրակարգով:
«Մինչև Ազգային ժողովի նստաշրջանի ավարտը Ազգային ժողովը կարող է գումարել ընդամենը մեկ հերթական նիստ: Հիմք ընդունելով նախագծերի քննարկման և ընդունման հրատապությունը, ինչպես նաև հունիսի 14-ի վերջին հերթական նիստի ծանրաբեռնվածությունը (նստաշրջանը ավարտվելու է հունիսի 16-ին, իսկ օրակարգում ներառված է նաև «ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը) Ազգային ժողովին առաջարկում ենք ի թիվս երկրորդ ընթերցմամբ քննարկվող հարցերի, հունիսի 9-ին գումարվող արտահերթ նիստի օրակարգում ներառված որոշ հարցերը քննարկել երկու ընթերցմամբ»,-նշվում է հիմնավորման մեջ: