Դատական դեպարտամենտը մասնագիտական կադրային բանկ է ստեղծում

Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ՝ Դատական դեպարտամենտը իր առանձնացված ստորաբաժանումների աշխատանքներն առավել արդյունավետ և արագ կազմակերպելու նպատակով հավաքագրում է ինչպես դատական կամ պետական կառավարման համակարգում փորձառություն ունեցող, այնպես էլ սկսնակ իրավաբան մասնագետների կենսագրական տվյալներ:

Կադրային բանկի ստեղծումը թույլ կտա ըստ անհրաժեշտության, սեղմ ժամկետներում ընտրել համապատասխան մասնագետի, որը կներգրավվի Դատական դեպարտամենտի առանձնացված ստորաբաժանումների (ՀՀ դատարանների) կողմից իրականացվող ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ աշխատանքներում` որպես դատավորի օգնական:

Հայտեր ներկայացնելու համար անհրաժեշտ է ուղարկել ինքնակենսագրություն (CV) և դիմում՝ հայտը տվյալների բանկում ներառելու և դիմումատուի համաձայնությամբ անձնական տվյալները մշակելու մասին:

Փաստաթղթերն անհարժեշտ է ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին՝ subject մասում նշելով «Դիմում Դատական դեպարտամենտի կադրային բանկում ներառելու համար»:

Դատական դեպարտամենտի կողմից կդիտարկվեն թեկնածությունները և անհրաժեշտ աշխատանքին համապատասխանող կենսագրական տվյալներ ունեցող թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

Հայտերի ընդունման համար վերջնաժամկետ սահմանված չէ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել