«Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված՝ Ճանապարհային ոստիկանությունն այսօր իրականացնում է ուժեղացված ծառայություն։
Ժամը 11.00-ի դրությամբ Ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել 18 տրանսպորտային միջոց, որոնցից 15-ի ղեկին եղել են անչափահասներ, 2-ը մեքենան վարել են առանց վարորդական իրավունքի վկայականի իսկ 1-ը՝ ոչ սթափ վիճակում։
«Եվս մեկ անգամ հորդորում ենք՝ ձեռնպահ մնալ անչափահասներին մեքենա տրամադրելուց: Կոչ ենք անում պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները»,-նշվում է ՃՈ հայտարարության մեջ։