«Ուժը Հայրենյաց» կուսակցությունը իր խորհրդի ամբողջ կազմով դեմ է՝ Արցախը Ադրբեջանի կազմում ընդգրկելու ցանկացած որոշման, նշվում է կուսակցության հայտարարության մեջ։
«Եվս մեկ անգամ ընդգծում ենք, որ Արցախի ժողովրդի կողմից իրացված ինքնորոշման անքակտելի իրավունքի ճանաչումը միակ միջոցն է՝ վերջ դնելու ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը և վերացնելու դրա հետևանքները, ինչը ենթադրում է, մասնավորապես, օկուպացված բոլոր տարածքների դեօկուպացիա, փախստականների խնդրի և այլ հարցերի երկարաժամկետ, արդարացի և կայուն լուծում։
Հարցի կարգավորման այլ լուծում՝ կուսակցությունը չի տեսնում ուստի դատապարտում է իշխանության որդեգրած վտանգավոր արտաքին քաղաքականությունը»,-նշվում է հայտարարության մեջ: