«Հայաստան» դաշինքը հերթական սուտ լուրն է տարածել՝ նպատակ հետապնդելով հնարավորինս շատ մարդ ներգրավել հանրահավաքին. Տարոն Չախոյան

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Վաղը Ֆրանսիայի հրապարակում հրավիրած հանրահավաքի նախաշեմին Հայաստան դաշառօնինքը հերթական սուտ լուրն է տարածել՝ նպատակ հետապնդելով հնարավորինս շատ մարդ ներգրավել հանրահավաքին։

Սա առաջին դեպքը չէ, երբ այս դաշինքի անունից պաշտոնապես կեղծ լուրեր են տարածում։

Ուշագրավ է, որ Մեղրին հանձնելու մասին բանակցող Քոչարյանի դաշինքը մեղադրում է իշխանութանը Սյունիքը հանձնելու մեջ։

Փաստ է, որ փողոցում հայտնված ընդդիմությունը արդեն իսկ խեղդվում է սեփական ստերի մեջ, հիմա պարզապես փորձեր են անում փրկվել՝ նոր ստեր հորինելով ու ձեռքները փրփուրներին գցելով։ Բայց միևնույն է, չի օգնելու։

Իսկ իշխանությունը ընդամենը մեկ բան ունի հանձնելու՝ այս օրերին կեղծ օրակարգով փողոցներում թափառող ԱԺ նիստերից բացակայած, բայց աշխատավարձ ստացած ընդդիմադիր պատգամավորների գործը հանձնել ՍԴ, նրանց տրված մանդատների հարցը վիճարկելու համար»,- գրել է նա։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, «Հայաստան» դաշինքը քարտեզ էր հրապարակել, որտեղ նշել էր, թե անտարբերության դեպքում Հայաստանի որ տարածքներն են հանձնվելու Ադրբեջանին:

Հնարավոր է սա քարտեզ և տեքստը-ի նկարն է
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել