Չեմ կարող թույլ տալ այդպիսի արտահայտություններ․ Ռոմանոս Պետրոսյան

«Ես, իմ կարգավիճակով պայմանավորված, քաղաքական զսպվածություն պետք է դրսևորեմ։ Չեմ կարող թույլ տալ այնպիսի արտահայտություններ, որոնք կարող են որոշակի ներգործություն ունենալ բանակցային գործընթացի վրա»,-այս մասին խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը ու չասաց՝ «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»։

Նա նշեց, որ ի պաշտոնե կաշկանդված է․ «Անձնական տեսակետների մասով․․․կարգավիճակս մի կողմ կդնեմ, կարող եք գալ, ժամերով խոսենք այս մասին»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել