Կառավարությունը պատրաստել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի բարեփոխումների լուրջ փաթեթ

Կառավարությունը պատրաստել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի բարեփոխումների շատ լուրջ փաթեթ և՛ բովանդակային, և՛ ֆիզիկական ենթակառուցվածքի առումով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության հունիսի 2-ի նիստին այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Գիտեք, որ Զինված ուժերի բարեփոխումների շատ կարևոր փուլ ենք թևակոխում, և այս որոշումը (ռազմաուսումնական հաստատությունն ավարտած սպային պետական բնակարան տրամադրելու մասին որոշումը- խմբ.), կարծում եմ, որ պետք է ունենա անկյունաքարային նշանակություն, որովհետև պատգամավոր եղած տարիներին էլ այս մասին արտահայտվել եմ, որ մեզ համար մեծ խնդիր է, երբ Հայաստանի Հանրապետությունում սպան ծառայում է գնդապետի կոչումով և կյանքի մեծ մասը անցկացրել է սարերում, ապա ինչպե՞ս հոգա իր բնակարանի կարիքները։ Այսինքն՝ եթե պետական պատշաճ մեխանիզմներ չկան, դա խնդիր է, և սրանով ուզում ենք արմատապես լուծել այդ խնդիրը»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը հիշեցրեց, որ զինծառայողների համար նախատեսված հիփոթեքային ծրագիրը, որն ունի բավականին լավ ակտիվություն և պահանջարկ։ Նրա խոսքով՝ այդ ծրագրի ֆինանսավորումը ևս պետք է ավելացնել։

«Մենք պետք է գնանք այս ճանապարհով, որպեսզի հնարավորություն ստեղծենք, որ զինվորականը կենտրոնանա իր պրոֆեսիոնալ գործի վրա՝ ունենալով հնարավորինս շատ սոցիալական երաշխիքներ»,- եզրափակեց Փաշինյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել