Փաշինյանի դեմ քրգործ հարուցելու բողոքը կքննվի դռնբաց․ Կարին Տոնոյան

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում լսվող Նիկոլ Փաշինյանի կողմից առերևույթ պետական դավաճանություն կատարելու հատկանիշով քրեական գործ հարուցելու մասին հաղորդմանը 1-ին ատյանի դատարանի կողմից պատշաճ ընթացք չտալու մասին վերաքննիչում բողոքարկման դատավարությունը նորից դռնբաց կանցկացվի: Այս մասին հայտնում է «5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը։

«Հիշեցնենք, որ օրեր առաջ դատավոր Կ. Բիշարյանը ծնողների վրդովմունքի և բանավեճի մեջ մտնելու պատճառով որոշել էր դռնփակ անցկացնել նիստերը, որը ծնողների կողմից ԲԴԽ ներկայացրած բողոքի և բողոքող կողմի միջնորդության արդյունքում չեղարկվեց և որոշումն այսօր փոխվեց. հունիսի 3-ի դատայկան նիստն արդեն կանցկացվի դռնբաց:

Ցավոք ծնողների և ԲԴԽ նախագահ Գ. Ջհանգիրյանի մայիսի 30-ի կրկնակի հանդիպման տեսագրությունը ծնողներին չտրամադրվեց՝ տեխնիկական խոտանի պատճառաբանությամբ (որին, իհարկե, մենք բացարձակ չենք հավատում), բայց մենք դեռևս ունենք 2 պահանջ.

1. Պահանջում ենք մեզ ներկայացնել համոզիչ հիմքեր՝ դատավոր Կ. Բիշարյանի նշանակման անկողմնակալության մասով:

2. Ծնողներին տալ, որպես տուժողների (զոհվածների) իրավահաջորդներ, շահագրգիռ կողմի կարգավիճակ:
Հուսանք այս հարցերում նույնպես կհասնենք ցանկալի և արդարացի արդյունքի»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել